Ռիո Ֆերդինանդ. «Մարտին Էդեգորը ֆենոմեն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Լոնդոնի «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի մասին:

«Էդեգորն ֆենոմեն է: Միգուցե նա իմ վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստը կլինի։ Հոլանդը հիանալի է, բայց եթե Էրլինգը դանդաղի և սկսի ավելի քիչ գոլ խփել, իսկ «Արսենալը» հաղթի առաջնությունում, Էդեգորը շարունակի այդպես խաղալ, ապա Մարտինն անկասկած կլինի տարվա լավագույն ֆուտբոլիստն ինձ համար»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: