Դորտմունդի «Բորուսիան» նորեկ ունի (լուսանկար)

Բեռլինի «Ունիոնի» նորվեգացի պաշտպան Յուլիան Ռյուերսոնը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 3,5 տարվա պայմանագիր: «Բորուսիան» տրանսֆերի համար վճարել է 5 միլիոն եվրո: Ռյուերսոնը «Բորուսիայում» կխաղա «26» համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Յուլիան Ռյուերսոնը 2018 թվականի հուլիսից էր խաղում «Ունիոնում»: Ընթացիկ մրցաշրջանում Նորվեգիայի հավաքականի պաշտպանը մասնակցել է 21 խաղի, գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել: