Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» կպայքարեն ֆրանսիացի պաշտպանի համար

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Todofichajes-ը։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբը մտադիր է կատալոնական «Բարսելոնայի» հետ ակտիվորել պայքարել ֆուտբոլիստի համար։

Պավարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։