Կայ Հավերցը կարող է լքել «Չելսին»

Մյունխենի «Բավարիան» այժմ աշխատում է «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերի վրա, ով կարող է խաղալ նաև հարձակման կենտրոնում։ Այս մասին հայտնում է Media Foot-ը։

Աղբյուրի համաձայն, Կայ Հավերցի տեղափոխությունը Մյունխեն կարող է տեղի ունենալ ամռանը։ «Չելսին» հարձակվողների ավելցուկ ունի, և ակումբը կարող է որոշ ֆուտբոլիստների վաճառել մրցաշրջանի ավարտից հետո։

Ֆուտբոլիստը այժմ 23 տարեկան է։ Հեղինակավոր Transfermarkt-ը գերմանացի ֆուտբոլիստին գնահատում են 70 միլիոն եվրո։