Արազ Օզբիլիսը առաջին մարզումն է անցկացրել «Ուրարտուի» կազմում (լուսանկար)

Երեկ՝ հունվարի 17 -ին Հայաստանի հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը միացել է Երևանի «Ուրարտուին»։

32-ամյա կիսապաշտպանն այսօր առաջին մարզումն է անցկացրել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջատարի կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: