«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվողին

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել արգենտինացի հարձակվող, աշխարհի նորընծա չեմպիոն Խուլիան Ալվարեսին:

Լրագրող Դարիո Մոնտերոն սոցցանցերում հայտնել է, որ անգլիական գրանդը բարենպաստ ֆինանսական պայմաններով համաձայնագիր կառաջարկի 22-ամյա ֆուտբոլիստին:

Ալվարեսը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Մանչեսթեր Սիթիում»: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում խփել է 7 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: