«Բավարիան» Մանուել Նոյերին փոխարինող է գտել Ա Սերիայում

«Բավարիան» հետաքրքրված է «Էմպոլիի» դարպասապահ Գուլյելմո Վիկարիոյով՝ որպես դարպասապահ Մանուել Նոյերի փոխարինողի։

Մյունխենյան ակումբը շարունակում է հետաքրքրվել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերի տրանսֆերով, սակայն այն քիչ հավանական է:

Եթե ​​շվեյցարացու հետ բանակցուցյունները  ձախողվեն, «Բավարիան» կարող է փորձել գնել Վիկարիոյի տրանսֆերը։

Ինչպես հայտնում է FCB Inside-ը՝ վկայակոչելով La Repubblica-ին, «Բավարիան» արդեն կապ է հաստատել իտալական ակումբի հետ։

Գերմանական ակումբը պատրաստ է 26-ամյա դարպասապահի համար վճարել մոտ 15 մլն եվրո։ Իտալացիները ցանկանում են ստանալ ավելի քան 20 մլն.

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Վիկարիոն անցկացրել է 18 հանդիպում և բաց թողել 22 գոլ։