«Բարսելոնան» ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։

Իսպանական ակումբը ցանկանում է ձեռք բերել 32-ամյա ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով:

Գյունդողանի պայմանագիրը «քաղաքայինների» հետ հաշվարկված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա անգլիական ակումբում է 2016 թվականից։