Խաբի Ալոնսոն բացահայտել է Լիոնել Մեսսիի հաջողության գաղտնիքը

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն բացահայտել է Լիոնել Մեսսիի հաջողության գաղտնիքը և միաժամանակ գովեստի խոսքեր ասել իր թիմի ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցին։

«Կան լավ ֆուտբոլիստներ, և կան ֆուտբոլիստներ, ովքեր լավ տեսք ունեն խաղադաշտում: Լավ տեսք ունեցող ֆուտբոլիստը լավ բաներ է անում, բայց պարտադիր չէ, որ արդյունավետ:

Ինչո՞ւ է Մեսսին այդքան լավը: Քանի որ նա գիտի, թե ինչպես և երբ անել պարզ բաներ: Խոսքը միշտ չէ, որ ամենափայլուն քայլն է անում: Փաստն այն է, որ այդ քայլը պետք է լինի լավագույնն ու գրագետ: Ֆլորիան Վիրցը նույնպես կարող է դա անել»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը: