Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիայի» բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով ելույթ կունենա Երևանի «Ալաշկերտում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա խաղացողը «Արարատ-Արմենիային» միացել էր 2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ագդոն Մենեզեսն անցկացրել է 11 խաղ ու դարձել 3 գոլի հեղինակ: