Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է «Ալաշկերտ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել է «Ալաշկերտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտում» վարձավճարով ելույթ կունենա մինչև մրցաշրջանի ավարտը:

«Շնորհակալ եմ «Ալաշկերտի» մարզչական շտաբին և ղեկավարությանը՝ այս հնարավորության համար: Եկել եմ «Ալաշկերտ» հաջողելու և թիմին օգտակար լինելու մեծ ցանկությամբ: Բոլորս միասին մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին»,- ասել է Անգուլոն։

Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 10 խաղում կիսապաշտպանը դարձել է 2 գոլի հեղինակ՝ գրավելով Խորվաթիայի և Էստոնիայի հավաքականների դարպասը: