«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի Ռաֆայել Լեաուին

«Միլանը» մտադիր է թիմում պահել հարձակվող Ռաֆայել Լեաուին: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։

«Ռոսոներիները» պատրաստ են պորտուգալացի ֆուտբոլիստին վճարել տարեկան 7 միլիոն եվրո, ինչը 3 անգամ գերազանցում է հարձակվողի ներկայիս աշխատավարձը։

22-ամյա Լեաուի գործող պայմանագիրն Իտալիայի չեմպիոնների հետ ավարտվում է մինչև 2024 թվականի հունիսին։

Վերջերս տեղեկություններ կային, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են անգլիական և իսպանական ակումբները: