Դեյլի Բլինդ. «Ես հպարտ եմ, որ այստեղ եմ»

Մյունխենի «Բավարիայի» նորեկ Դեյլի Բլինդը պատմել է թիմում իր դիրքի մասին։

«Դժվար է ասել, թե ինչ վիճակում եմ ես հիմա։ Մարզումները միանշանակ օգնել են ինձ։ Ես կարողացա ծանոթանալ իմ թիմակիցների հետ։ Ես ինձ պիտանի եմ զգում և պատրաստ եմ առաջիկա մարտահրավերներին: «Բավարիան» հարուստ ավանդույթներով մեծ ակումբ է։ Ես հպարտ եմ, որ այստեղ եմ»,- Բլինդի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել այս ձմռանը: