Մայքլ Օուենը խոսել է Մադրիդի «Ռեալի»՝ «Բարսելոնայից» կրած պարտության մասին

Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Մայքլ Օուենը խոսել է Մադրիդի «Ռեալի»՝ «Բարսելոնայից» կրած պարտությունը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 3:1 հաշվով։

«Կուրտուան ​​3 գոլ բաց թողեց և շարունակում էր մնալ «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստը, սա ամեն ինչ ասում է: Համեմատեք երկու թիմերի պահեստայինների նստարանները, ես ցնցված էի։ Պաշտպանները շտապում էին յուրաքանչյուր փոխանցում կատարելիս, փոխանցումներ էին տալիս անհարմար դիրքում գտնվող ֆուտբոլիստններին։

«Ռեալը» փորձեց խաղադաշտի վրա խաղալ Վինիսիուսի օգնությամբ, դա ակնհայտ է, բայց պլանը չի կարող լինել միայն Վինիսիուսում՝ մեկը բոլորի դեմ»,- Օուենի խոսքերը մեջբերում է Owen Madrid Xtra-ը։