Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել Գերմանիա

Իսպանական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն։

Ըստ Sportskeeda-ի՝ 32-ամյա դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիան»: Գերմանական գրանդը փոխարինող է փնտրում վնասվածք ստացած Մանուել Նոյերին, ով շարքից դուրս է եկել ոտքի վնասվածքի պատճառով։ Դե Խեայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում բաց է թողել 21 գնդակ։