Սթիվ Մանդանդան կավարտի միջազգային կարիերան

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Սթիվ Մանդանդան կավարտի միջազգային կարիերան, հայտնում է L’Equipe-ը:

Դարպասապահը ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2008 թվականի մայիսին և դրանից հետո անցկացրել է 35 հանդիպում՝ բաց թողնելով 33 գոլ։

Հավաքականի կազմում 37-ամյա Մանդանդան դարձել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թվականի աշխարհի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։