Էրիկ տեն Հագ. «Հավատքը վերադարձել է, և մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ԱՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի արդյունքը (1:2) մասին։

«Առաջին խաղակեսում մենք շատ լավ խաղացինք։ Մենք շատ լավ պաշտպանվեցինք և լավ հնարավորություններ բացեցինք առջևում:

Ընդմիջումից հետո ստիպված էինք փոխարինել Մարսիալին, նա որոշ խնդիրներ ուներ, և խաղը փոխվեց։ «Սիթին» վերցրեց նախաձեռնությունը, 90 րոպե մենք չենք կարող նման ճնշում պահել։ Բայց ես շատ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից։ Հավատքը վերադարձել է, և մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։