Խոսեպ Գվարդիոլա․ «Շնորհավորում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը։

«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Մարդիկ տեսել են, թե որքան լավն է «Մանչեսթեր Սիթին»: Ֆանտաստիկ խաղ էր: Ընդհանրապես, ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում։

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլի ժամանակ Մարկուս Ռեշֆորդը խաղից դուրս իրավիճակում էր, Բրունո Ֆերնանդեսը՝ ոչ։ Ռեշֆորդը շեղեց մեր դարպասապահի ու կենտրոնական պաշտպանների ուշադրությունը: Ահա թե ինչ էր դա։ Մենք գիտենք, թե որտեղ ենք խաղում։ 

Ոչինչ չի եղել։ Ես գիտեմ, թե ինչպես ենք մենք մեզ պահում։ Մենք հինգ կամ վեց տարի անընդմեջ աղյուսակում մրցակցից բարձր ենք հանդես եկել, ես հստակ գիտեմ, թե ինչպես ենք մենք մեզ պահում»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։