Արաս Օզբիլիս․ «Չեմ ցանկանում վերադառնալ «Սպարտակ»»

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է իր խաղային կարիերան շարունակելու մասին։

«Չեմ ցանկանում վերադառնալ «Սպարտակ»: Ես ցանկանում եմ մնալ Հայաստանում։

Շուտով կիմանաք, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս։ Այստեղ իմ ընտանիքն է»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է Sport Express-ը: