«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անկեղծացել է

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոստովանել է, որ երկրպագում է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին և մի քանի մադրիդցիների։

«Ես լավ հարաբերություններ ունեմ Անչելոտտիի հետ, մենք նրա հետ բազմիցս հանդիպել ենք։ Նա իրեն ջենտլմենի պես է պահում, արտասովոր մարդ է։

Ես հիանում եմ մադրիդյան ակումբի գլխավոր մարզչով և մի քանի ֆուտբոլիստներով, և դա թաքցնելու կարիք չունեմ»,- Չավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։