PROFF-INSIDE. «Ալաշկերտի» նախկին կիսապաշտպան Հայկ Գալստյանը նոր թիմ ունի

Ինչպես հայտնի է դարձել «Պրոֆֆուտբոլին» մոտ կանգնած աղբյուրներից «Ալաշկերտի» նախկին կիսապաշտպան Հայկ Գալստյանը պայմանագիր է կնքել Երևանի «Նոայի» հետ: 27-ամյա ֆուտբոլիստն իր նոր թիմին միացել է անվճար:

Ֆուտբոլային կարիերան Երևանի «Միկայում» սկսած 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարիների ընթացքում հանդես է եկել Գերմանիայում` «Հոֆենհայմի» Մ-17 ու Մ-19 թիմերում, «Բոխումի» Մ-19 թիմում, «Շտուտգարտի» երկրորդ թիմերում: Գալստյանը 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ-17 հավաքականի, 16 խաղ (3 գոլ)` Մ-19 հավաքականի և 6 հանդիպում` երիտասարդական հավաքականի կազմում:

Հիշեցնենք, որ Հայկ Գալստյանի վերջին թիմը «Ալաշկերտն» էր, որի հետ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպանը 2020 թվականին 2 տարվա պայմանագիր էր ստորագրել: