Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ թիմի հարձակվողներից մեկը կլքի «Թոթենհեմը»

Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ բրազիլացի հարձակվող Լուկաս Մոուրան անվճար կհեռանա թիմից:

«Սա ակումբի որոշումն է. նրա պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի: Այս մրցաշրջանը դժվար էր Լուկաս Մոուրայի համար: Անկեղծ ասած՝ երբ ծրագրում էի այս մրցաշրջանը, Լուկասը կարևոր ֆուտբոլիստ էր մեզ համար»,- Կոնտեի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

30-ամյա բրազիլացին լոնդոնյան ակումբում ելույթ է ունենում 2018 թվականից: Նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: