Էդուարդ Սպերցյանը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ռուսական ակումբից, հայտնում է «РБ Спорт»-ը:

Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի եվրոպական ակումբներ, սակայն նա ցանկանում է մնալ «Կրասնոդարում» և օգնել թիմին մրցաշրջանի գարնանային հատվածում:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»:

22-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 խաղի, խփել է 9 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: