Հայտնի է՝ Լիոնել Մեսսիի նոր հնարավոր պայմանագրի մանրամասները

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն հայտնում է TyC Sport-ի լրագրող Գաստոն Էդուլը։

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ 35-ամյա արգենտինացին կվաստակի տարեկան 40 միլիոն եվրո։

«Մեսսին սկզբունքային համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ և կկնքի պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը: Բանակցությունները վերջնական փուլում են:

Չնայած Սաուդյան Արաբիան ու ԱՄՆ-ն ներկայացնող թիմերի հետաքրքրվածությանը, Մեսսին հաջորդ մրցաշրջանում ցանկանում է ՊՍԺ-ի հետ ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայում, սակայն վերջնական որոշում դեռ չկա»,- ասել է Էդուլն իր պոդքասթում:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: