Սերխիո Ռամոս. «Մաղթում եմ քեզ ամենայն բարիք կյանքի նոր փուլում»

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը դիմել է իր նախկին թիմակից Գարեթ Բեյլին, ով ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։

«Գարեթ, ուրախություն էր քեզ հետ կիսել այդքան հիանալի պահեր: Դու հետևում թողեցիր այդքան տիտղոսներ, գոլեր և ուրախ պահեր: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք կյանքի նոր փուլում»,- գրել է Ռամոսը սոցցանցում։