INSIDE. «Ուրարտուի» նախկին պաշտպան Արմեն Մանուչարյանը նոր թիմ ունի

Ինչպես հայտնի է դարձել «Պրոֆֆուտբոլին» մոտ կանգնած աղբյուրներից «Ուրարտուի» նախկին պաշտպան Արմեն Մանուչարյանը պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ: 27-ամյա ֆուտբոլիստն իր նոր թիմին միացել է անվճար:

Արմեն Մանուչարյանի վերջին թիմն «Ուրարտուն»  էր, որի կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո, 2022 թվականի հունիսի 1-ին երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագիրը ակումբի հետ և վերջին 6 ամիսն առանց ակումբի էր:

Հավելենք, որ Արմեն Մանուչարյանը ծնվել է 1995 թվականի փետրվարի 3-ին, Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել 11 տարեկան հասակից՝ հաճախելով «Ուրարտուի» (նախկին՝ «Բանանց») մանկապատանեկան դպրոց։ «Ուրարտուի» կազմում իր նորամուտը նշել է 2014 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակում «Ուլիսի» հետ կայացած խաղում (0-2): «Ուրարտուի» կազմում նախքան «Փյունիկ» տեղափոխվելը նա անցկացրել է 23 հանդիպում։

Մանուչարյանը «Փյունիկում» 5 մրցաշրջան է անցկացրել, որից հետո տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ռոտոր», որտեղ կես մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է ղազախական «Ակտոբե»։ Այդ թիմի կազմում Մանուչարյանը 11 հանդիպում է անցկացրել։

Մանուչարյանը խաղացել է Հայաստանի Մ-19, Մ-21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև Հայաստանի ազգային թիմում, որտեղ նորամուտը նշել է 2017 թվականին` Սենթ Քիթս և Նևիսի հետ ընկերական խաղում (5-0), իսկ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակում՝ Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղում (2-1)։