Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով, հայտնում է Inter Live-ը։

Աղբյուրի համաձայն, «Չելսին» մոտակա օրերի ընթացքում պաշտոնական առաջարկով կդիմի «Ինտերի» ղեկավարությանը՝ ֆուտբոլիստին ձեռք բերելու նպատակով։

Նշենք, որ Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու ցանկություն ունեն նաև անգլիական ևս 3 թիմեր՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը» և «Նյուքասլը»։