«Յուվենտուսի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը բաց կթողնի թիմի հաջորդ հանդիպումը

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ներկայումս հույսը չի դնում թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի վրա։ Սերբն աճուկի խնդիր ունի:

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Դուշան Վլահովիչը բաց կթողնի «Նապոլիի» դեմ հաջորդ հանդիպումը և դժվար թե մինչև հունվարի վերջ խաղադաշտ դուրս գա: Հարձակվողի վերադարձը սպասվում է փետրվարի սկզբին, թեև դեռ հստակ ժամկետ չկա։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Դուշան Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 15 հանդիպում։