«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագրերը թիմի երկու ֆուտբոլիստներ հետ

«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Ռաֆայել Լեաուի և Օլիվյե Ժիրուի հետ։ Պորտուգալացու պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը, մինչդեռ ֆրանսիացին այս մրցաշրջանի վերջում կարող է դառնալ ազատ գործակալ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «Միլանը» սկսել է ակտիվ աշխատել Ժիրուի և Լեաուի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ:

Վերջինիս պահելն ավելի դժվար կլինի, քանի որ եվրոպական մի քանի թոփ ակումբներ ցանկանում են գնել Լեաուին։