«Ինտերը» կարող է վաճառել Դենզել Դամֆրիսին

Միլանի «Ինտերը» չի բացառում այս ձմռանը աջ պաշտպան Դենզել Դամֆրիսի հեռանալը: Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով, «ներաձուրիները» այժմ պատրաստ են վաճառել հոլանդացուն, եթե ակումբը շահավետ առաջարկ ստանա:

Աղբյուրի համաձայն՝ ներկայումս Դամֆրիսի ծառայություններով հետաքրքրված են երեք ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և Մյունխենի «Բավարիան»։ Թվարկված բոլոր թիմերը փնտրում են աջ պաշտպանի, իսկ Դենզելը ամենագրավիչ թեկնածուներից մեկն է:

Հիշեցնենք, որ Դամֆրիսը «Ինտերում» է ընդամենը մեկուկես տարի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ներաձուրիները» կարող են բաց թողնել 26-ամյա պաշտպանին 35-40 միլիոն եվրոյի դիմաց։