Կարլո Անչելոտին մեկնաբանել է Գարեթ Բեյլի ֆուտբոլից հեռանալու որոշման մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է ուելսցի վինգեր Գարեթ Բեյլի հեռանալը ֆուտբոլից։ Աստղային ֆուտբոլիստը ավարտեց կարիերան 33 տարեկանում։

«Դա անմոռանալի է։ Գարեթ, շնորհակալություն»,- գրել է Անչելոտին:

Նշենք, որ Բեյլը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանել է 2013-ից 2022 թվականներին։ «Սերուցքայինների» հետ ուելսցին հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան։