Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ Իսպանիայի Սուպերգավաթի բոլոր երեք հանդիպումներում կկիրառվի խաղից դուրս վիճակի հայտնաբերման կիսաավտոմատ (SAOT) տեխնոլոգիան։

Լուիս Ռուբիալեսը, հայտնի մրցավար Մեդինա Կանտալեխոյի և VAR նախագծի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսի հետ ելույթ է ունեցել Ռիյադում, որտեղ մրցաշարի խաղերը կանցկացվեն «Քինգ Ֆահդ» մարզադաշտում։

Վաղը Սաուդյան Արաբիայում առաջին կիսաեզրափակչում կխաղան Մադրիդի «Ռեալն» ու «Վալենսիան», հունվարի 12-ին կհանդիպեն «Բետիսն» ու «Բարսելոնան», իսկ ամսի 15-ին կկայանա եզրափակիչը։

SAOT-ը նույն տեխնոլոգիան է, որը ՖԻՖԱ-ի կողմից օգտագործվում էր 2022 թվականին Կատարում կայացած Մունդիալի ժամանակ: