«Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Քրիս Սմոլինգի հետ

Հռոմի «Ռոման» վստահ է, որ նոր պայմանագիր կկնքի անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի հետ: Այս մասին պատմել է հռոմեական ակումբի մարզական տնօրեն Տիագո Պինտոն։

«Մենք աշխատում ենք Քրիսի հետ նոր պայմանագրի պայմաններով: Այս ֆուտբոլիստը շատ կարևոր է մեզ համար։ Սմոլինգը ցանկանում է շարունակել հանդես գալ «Ռոմայում», ուստի մենք գրեթե համոզված ենք նոր գործարքի մեջ»,- ֆունկցիոների խոսքերն է փոխանցում «Football-Italia»-ն:

Նշենք, որ 33-ամյա պաշտպանը հռոմեացիների կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։