Թոմաս Մյուլեր. «Մարզիչը պետք է որոշի, թե երբ և ինչպես օգտագործի ինձ»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով ելույթները շարունակելու ցանկության մասին։

«Քանի դեռ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ, միշտ հասանելի եմ լինելու ազգային հավաքականին։ Մարզիչը պետք է որոշի, թե երբ և ինչպես օգտագործի ինձ։ Նպատակը արդյունքի հասնելն է։

Ես չեմ անհանգստանում և անպայման այնտեղ կլինեմ, երբ մենթորի կարիքը լինի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։