Սթիվ Բրյուսը որոշել է ավարտել մարզչական կարիերան

Սթիվ Բրյուսը որոշել է ավարտել մարզչական կարիերան։ Այս մասին իր էջերում հայտնում է Daily Mail-ը։

Սթիվ Բրյուսի կարիերայի վերջին ակումբը եղել է «Վեստ Բրոմվիչը», որտեղից հոկտեմբերին 62-ամյա մասնագետը հեռացվել է աշխատանքից։

Նշենք, որ Սթիվ Բրյուսն իր ամբողջ մարզչական կարիերան անցկացրել է հայրենի Անգլիայում։ Նա աշխատել է այնպիսի թիմերի ղեկին, ինչպիսիք են «Շեֆիլդ Յունայթեդը», «Հադերսֆիլդ Թաունը», «Ուիգանը», «Քրիսթալ Փելասը», «Բիրմինգհեմը», «Սանդերլենդը», «Հալ Սիթին», «Աստոն Վիլլան», «Շեֆիլդ Ուենսդենը», «Նյուքասլը» և «Վետ Բրոմը»:

Որպես ֆուտբոլիստ՝ Սթիվ Բրյուսը առավել հայտնի էր «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալով։