Հայտնի է, Ջուդ Բելինգհեմի հավանական աշխատավարձը Մադրիդի «Ռեալում»

Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է Marca պարբերականը, «Ռեալը» պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր կնքել անգլիացու հետ։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 12 մլն եվրո։

Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ «Բորուսիան» նախատեսում է մոտ 110 միլիոն եվրո վաստակել Բելինգհեմի վաճառքից։