Լոնդոնի «Չելսին» տրանսֆերային թիրախ ունի

«Չելսին» բանակցություններ է սկսել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամի տրանսֆերի շուրջ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մարկուս Թուրամն ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ, սակայն «Չելսին» հույս ունի ձմռանը ձեռք բերել 25-ամյա ֆրանսիացուն: Լոնդոնցիներն այժմ ուսումնասիրում են հնարավոր գործարքի պայմանները։

Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները Մարկուս Թուրամին գնահատում են 32 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում «Չելսին» կարող է ավելի ցածր արժեքի հույս ունենալ: