Լիսանդրո Մարտինես. «Նա հասկանում է, թե ինչ է նշանակում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»»

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղի մասին։

«Ռեշֆորդը մեր առանցքային ֆուտբոլիստն է, և նա, անկասկած, նրանցից է, ով կարող է ցանկացած վայրկյան շրջել խաղը: Նա հիանալի հասկանում է, թե ինչ է նշանակում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», ուստի աշխատում է աղաղակող վերաբերմունքով։

Նա աշխարհի լավագույններից մեկը դառնալու բոլոր հնարավորություններն ունի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։