Էրիկ տեն Հագ․ «Կարծում եմ, որ մենք պետք է գոհ լինենք մեր ներկայիս դիրքից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի իր թիմի ցուցադրած խաղից։

«Կարծում եմ, որ մենք պետք է գոհ լինենք մեր ներկայիս դիրքից՝ հաշվի առնելով այն բոլոր խնդիրները, որոնց բախվեցինք մրցաշրջանի սկզբում: Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի կարող մրցել «Մանչեսթեր Սիթիի» հետ», –  հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sun-ը: