Ջուդ Բելինգհեմին մայրը փրկել է տհաճ իրավիճակում հայտնվելուց

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոռացել է անձնագիրը տանը՝ թիմի իսպանական Մարբելյա թռիչքից առաջ, հայտնում է TalkSPORT-ը։

Աղբյուրի համաձայն, 19-ամյա ֆուտբոլիստին փրկել է մայրը, ով փաստաթղթերն անմիջապես օդանավակայան է բերել։ Այսպիսով, ֆուտբոլիստին հաջողվել է թիմի հետ մեկնել Իսպանիա:

Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2020 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա դորտմունդյան ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։