«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի ֆուտբոլիստին

Կիսապաշտպան Իսմայել Բենասերը հաջորդ շաբաթ կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ։ Ինչպես հայտնում է սոցցանցերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 25-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Նոր պայմանագրով Իսմայել Բենասերը տարեկան կվաստակի մոտ 4 միլիոն եվրո։ Փոխհատուցման մասին կետը կմնա նույնը՝ ֆրանսիացուն հնարավոր կլինի գնել 50 միլիոն եվրոյով։

Նշվում է, որ Իսմայել Բենասերը ցանկանում էր մնալ «Միլանում»՝ չնայած այլ ակումբների առաջարկներին։