«Ալ-Նասրը» ցանկանում է գնել Մարկո Ռոյսին

«Ալ-Նասրը» ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին, հայտնում է Daily Mail-ը:

33-ամյա գերմանացին, ով վերջին 11 տարին հանդես է գալիս Դորտմունդում, պայմանագիր ունի «իշամեղուների» հետ, որն ավարտվում է ամռանը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 9 միլիոն եվրո: