«Բավարիան» գտել է Կինսլի Կոմանի հավանական փոխարինողին

«Բավարիան» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է Goal.com-ը:

Մյունխենցիները պորտուգալացի ֆուտբոլիստին դիտարկում են որպես Կինսլի Կոմանի հավանական փոխարինողի, ով մոտ ապագայում կարող է հեռանալ ակումբից։

Լեաուի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆռրային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում հարձակվողը «Միլանի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։