Միլան Շկրինյարը՝ մանչեսթերյան գրանդի դիտակետում

Միլանի «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։

Media Foot-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի նկատմամբ։

Ֆուտբոլիստին թիմում պահելով հետաքրքրված է նաև «Ինտերը»՝որը նրան առաջարկում է երկարաձգել պայմանագիրը։

Այս մրցաշրջանում Շկրինյարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և գոլ չի խփել։