Ռուսլան Մալինովսկին շուտով նոր ակումբ կունենա

«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարիերան կշարունակի «Մարսելում», Twitter-ում գրել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիական ակումբը իտալացիներին տրանսֆերի դիմաց կվճարի 13 մլն եվրո։ Մալինովսկին երկուշաբթի օրը կժամանի Մարսել՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։

Մալինովսկին «Ատալանտայում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում 29-ամյա ուկրաինացին ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։