«Թոթենհեմն» առաջատար է «Այնտրախտի» ֆուտբոլիստի համար պայքարում

«Թոթենհեմն» առաջատար է «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկային ձեռք բերելու համար պայքարում, հայտնում է Foot Mercato-ն:

22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված էր նաև «Մարսելը», սակայն նա շուտով կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգան ներկայացնող ակումբ:

2021/22 մրցաշրջանում Նդիկան «Այնտրախտի» կազմում անցկացրած 44 խաղում խփել է 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։