Ժոան Լապորտա. «Մենք նրա տրանսֆերի համար 80 միլիոն չենք վճարի»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է այն լուրերին, թե կատալոնական ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդով և անգլիական ակումբի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայով։

«Ինչ վերաբերում է Հոլանդին, մենք կտեսնենք, թե ինչպես է նա խաղում «Սիթիում»: Հիմա մենք ունենք Լևանդովսկի:

Բեռնարդո Սիլվա՞: Մենք նրա տրանսֆերի համար 80 միլիոն չենք վճարելու։ Դա միանշանակ է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Goal-ը։