Նուսաիր Մազրաուին առողջական խնդիրներ ունի

«Բավարիայի» և Մարոկկոյի հավաքականի պաշտպան Նուսաիր Մազրաուին շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, դեկտեմբերին կորոնավիրուսով վարակված 25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է պերիկարդիտ՝ սրտի շիճուկային թաղանթի բորբոքում։

Ինչպես հայտնում է Bild-ը, Մազրաուիի ապաքինումը կտևի առնվազն 4-6 շաբաթ։

Այս մրցաշրջանում Մազրաուին Գերմանիայի առաջնության 11 խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։