Յան Զոմերը, գուցե փոխի ակումբային գրանցումը

«Բավարիան» կապ է հաստատել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերի հետ, պնդում է Sky Sport-ը։

«Բավարիան» մինչև մրցաշրջանի ավարտը վնասվածքի պատճառով կորցրել է դարպասապահ Մանուել Նոյերին, իսկ 33-ամյա Զոմմերը մյունխենյան ակումբի համար այլընտրանքային  տարբերակ է, եթե «Բավարիան» չպայմանավորվի Ալեքսանդր Նուբելի վերադարձի շուրջ:

Զոմմերի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է ամռանը, ուստի շվեյցարացու տրանսֆերը «Բավարիայի» համար համեմատաբար էժան կարժենա։