IFFHS. Լիոնել Մեսսին ռեկորդային՝ 5-րդ անգամ ճանաչվել է տարվա լավագույն փլեյմեյքեր

Աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսսին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով (IFFHS) ճանաչվել է 2022 թվականի լավագույն փլեյմեյքեր, հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

IFFHS. 2022 թվականի լավագույն փլեյմեյքերների հնգյակը.

  1. Լիոնել Մեսսի (Արգենտինա, ՊՍԺ)՝ 170 միավոր
  2. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»)՝ 115
  3. Կևին դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)՝ 40
  4. Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 25
  5. Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Ատլետիկո Մադրիդ»), Բեռնարդու Սիլվա (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»)՝ 20